ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Եկել է չարին հաղթելու ժամանակը… մեր վերածնվող ոգով ու հավատքով

Եկել է չարին հաղթելու ժամանակը… մեր վերածնվող ոգով ու հավատքով
09.01.2024 | 16:40

Եթե համարենք, որ 2012 թվականին սկսվեցին տաճարի վերանորոգման համար ուսումնասիրությունները, ապա 2018 թվականին փլուզման վտանգի պատճառով և վերանորոգման աշխատանքները շարունակելու համար այն փակվեց այցելուների համար ամբողջությամբ, ապա մենք արդեն 11 տարի է սպասում ենք Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբատեղիի վերաբացմանը։

Ես սնահավատ չեմ, բայց տաճարի բացման հետ հույսեր եմ կապում, որ նեռի այս շրջանից ազգս կազատվի։

Աստծով, թող բոլորիս աղոթքներով վերաբացվի Միածնի իջման տեղը։

Նկարն արել եմ 2023 թվականի աշնանը, երբ իմացանք, որ Մյուռոնօրհնության օրը հետաձգվում է։ Հարցուփորձ եմ արել, արդյոք պատմության մեջ նման օրինակ ունե՞նք, հարցվածներն ասացին, որ չեն մտաբերում նման բան։

Ազգի հազարավոր զավակների ու Արցախի ամբողջական կորուստը մեզ հոգեկան մեծ ապրումների մեջ գցեց։ Եկել է չարին հաղթելու Ժամանակը… մեր վերածնվող ոգով ու հավատքով։ Իսկ դրա համար, թող 2024 թվականին ազգը միավորող Հայ Առաքելական Եկեղեցին, ի հեճուկս բոլոր չուզողների, ավարտին հասցնի Մայր Տաճարի վերականգնումն ու կատարի ազգի հավատքի և միասնության խորհրդանիշ հանդիսացող կարևոր Ծեսը՝ մյուռոնօրհնությունը։

Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդը, սիրելի հարազատներ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4604

Մեկնաբանություններ